Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

11/17 (հնգ) Ներկայացնելով Ճապոնիան Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում

     2016 թվականի նոյեմբերի 17-ին (հինգշաբթի) Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում մենք ներկայացրինք Ճապոնիան: Դեսպանության աշխատակիցներից բացի՝ Ճապոնիայի մասին տեղեկություններ տրամադրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Մոնիկա Սիմոնյանը, ով ժամանակին աշխատել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում: Երեխաների շատ հետաքրքրված էին, լսում էին մեծ խանդավառությամբ՝ ընթացքում բազմաթիվ հարցեր ուղղելով:
 
             
                                           Դեսպանության աշխատակիցը                                       ՀՀ արտաքին գործերի նախարարության
                                                   ներկայացնում է Ճապոնիան                            աշխատակից տկն. Մոնիկան ներկայացնում է
                                                                                                                                                  Ճապոնիան


       
                                                Աշակերտները ոգևորությամբ լսում                Աշակերտը հարց ուղղեց  
                                                են զրույցը                                                                                    դեսպանության աշխատակցին

  Իբրև ավանդական արվեստ՝ մենք ներկայացրինք օրիգամին և կենդաման: Օրիգամիի մասին շատ երեխաներ էին լսել, սակայն կենդամա տեսնում էին առաջին անգամ։ Պարզաբանումներից հետո երեխաները մեծ հետաքրքրություն դրսևորեցին։   
 
             
   Կենդամա խաղալու փորձ                      Օրիգամիի նկարագրություն                   Որպես հուշ
  
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել այս միջոցառումը, մասնավորապես՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և անձամբ տիկին Մոնիկային: