Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Տիկին Յամադա Միդորին՝ Իկենոբոյի Սոկատոկու պրոֆեսոր, անցկացրել է ավանդական ճապոնական մշակույթը ներկայացնող միջոցառում:

  Մարտի 9-ին (Հնգ) և 10-ին (Ուրբ) տիկին Յամադա Միդորին՝ Իկենոբոյի Սոկատոկու պրոֆեսոր, և տիկին Օլգա Սելիվանովան` սումի-է գեղանկարչության վարպետ, անցկացրել են իկեբանա և սումի-է արվեստների ցուցադրություն և վարպետության դաս:

  Երևանում «ՀԻԿԱՐԻ» հայ-ճապոնական կրթական մշակութային կենտրոնի համագործակցությամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել իկեբանա և սումի-է արվեստների ցուցադրություն և վարպետության դաս: Սումի-է արվեստի վարպետության դաս է անցկացվել նաև ք. Էջմիածնում՝ Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում:

  Իկեբանա արվեստի ցուցադրության ժամանակ տիկին Յամադա Միդորին՝ Իկենոբոյի Սոկատոկու պրոֆեսոր, ստեղծեց 3 կոմպոզիցիա, որի ընթացքում ներկայացրեց իկեբանայի պատմությունն և տեխնիկան: Վարպետության դասի մասնակիցները, լսելով պրոֆեսորի խորհուրդները, իկեբանայի կոմպոզիցիաներ էին պատրաստում:

 
Իկեբանա արվեստի ցուցադրություն և վարպետության դաս Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում
    
       ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան                                «ՀԻԿԱՐԻ» կենտրոնի սաների                       Իկեբանայի ցուցադրություն
                  Տագուչիի ողջույնի խոսքը                                      երգի կատարումը
 

    
       Մարդաշատ դահլիճը                                      Իկեբանայի վարպետության դասը                      Վարպետության դասի 
                                                                                                                                                                                     ընթացքում պատրաստած
                                                                    կոմպոզիցիաներով հուշանկար 
                         
                                                                                       
 Սումի-է վարպետության դասի մասնակիցները վարպետ Օլգա Սելիվանովայից սումի-է-ի հիմքերը սովորելուց հետո վարպետի ղեկավարությամբ նկարում էին հնդկեղեգ, ձուկ, այս տարվա խորհրդանիշ աքաղաղը, լեռնային տեսարաններ և այլ: Մասնակիցները հիանում էին, թե ինչպես կարելի է թանաքով բաց և մուգ երանգներ ստանալով և վրձնի օգնությամբ բնության պատկեր ստեղծել:   

Սումի-է արվեստի վարպետության դասը ք. Էջմիածին Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում