Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Տեղի է ունեցել Առափի գյուղի “Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության պայմանագրի ստորագրման արարողություն

   Մարտի 14-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում “Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողություն, որի նպատակն է Առափի գյուղում կառուցել ջրահեռացման համակարգ: Այդ արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Տագուչին, իսկ հայկական կողմից Առափի գյուղի գյուղապետ պարոն Ալբերտ Այվազյանը, արտակարգ իրավիճակների նախարար պարոն Դավիթ Տոնոյանը և փրկարար ծառայության պետ պարոն Մուշեղ Ղազարյանը:

  Այս “Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության ծրագրի նպատակն է Առափի գյուղի սանիտարական պայմանները բարելավելու համար առկա հնամաշ ջրահեռացման համակարգի փոխարեն կառուցել նորը, որի շնորհիվ գյուղի 360 բնակիչները հնարավորություն կստանան ապրել անհրաժեշտ սանիտարական պայմաններում:

      Բացի այդ՝ նույն գյուղի համար ակնկալվում է իրականացնել JICA- ի տարածքային սողանքային աղետների կառավարման միջոցների վերաբերյալ նախագիծ:  

Grassrootsմարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության ծրագրի մասին
 
     
Դեսպան Տագուչիի և նախարար Տոնոյանի          Դեսպան Տագուչին և գյուղապետ Այվազյանը
                                                  ստորագրում են պայմանագիրը

 
(Լուսանկարները տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը)