Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Տեղի է ունեցել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի “Grassroots” մշակութային դրամաշնորհային օգնության պայմանագրի ստորագրման արարողություն

  Մարտի 14-ին Երևանում՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում “Grassroots” մշակութային դրամաշնորհային օգնության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողություն, որի նպատակն է նշված համալսարանը ապահովել ճապոներենի ուսուցման համար համապատասխան սարքավորումներով: Այդ արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Տագուչին, համալսարանի ռեկտոր պարոն Արմեն Դարբինյանը և պրոռեկտոր պարոն Գագիկ Սարգսյանը:

  Հայաստանում առկա բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություներում, որտեղ ճապոներեն է դասավանդվում, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը միակն է, որը մասնագիտացված է ճապոներենի դասավանդման մեջ: Բացի այդ՝ 2015 թ.-ից այդ համալսարանը ընդգրկված է Ճապոնական հիմնադրամի §Sakura Network¦ միջազգային ցանցում:

  Այս “Grassroots” մշակութային դրամաշնորհային օգնության ծրագրի նպատակն է ոչ միայն ապահովել ճապոներենի ուսուցման համար ժամանակակից սարքավորումներով, այլև բարձրացնել ճապոներենի դասավանդման որակը:

  Պետք է նշել, որ բացի այս ստորագրման արարողությունից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ճապոներենի դասախոս տիկին Քարամյանի օգնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ճապոներենի իմացության քննության հանձնողների պարգևատրման արարողություն: Պարգևատրվողների մեջ կար նաև ուսանող, որին տրամադրվեց ճապոներենի 1-ին մակարդակի տիրապետման վկայական:  

Grassroots մշակութային դրամաշնորհային օգնության ծրագրի վերաբերյալ

 
     
Ստորագրության արարողությունը դեսպան     Ճապոներենի դասախոս տիկին Քարամյանի



Դեսպան Տագուչիի և ռեկտոր
Դարբինյանի ձեռքսեղմումը


     
Ճապոներենի դասախոս տիկին Քարամյանի