Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Ճապոնիայի 11-րդ միջազգային ՄԱՆԳԱ մրցանակաբաշխություն (դիմումների ընդունում)

 
1. Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը և Ճապոնական Հիմնադրամը կազդարարեն Ճապոնիայի 11-րդ միջազգային ՄԱՆԳԱ մրցանակաբաշխության մեկնարկն ու դիմումների ընդունումը:

2. Դիմումները ընդունվում են հետևյալ կարգով՝
(1) 2017 թ. մարտի 17-ից (Ուրբ) մինչև 2017 թ. հունիսի 16-ը (Ուրբ)
(2) Դիմումները պետք է ուղարկել արտերկում ճապոնական դիվանագիտական առաքելություններին (բացառությամբ մշտական առաքելություններից) կամ Ճապոնիայի 11-րդ միջազգային ՄԱՆԳԱ մրցանակի փոստարկղին:
[Նշում] Դիմումի ուղեցույցների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել web site of The Japan International MANGA Award:

3. Ճապոնիայի միջազգային ՄԱՆԳԱ մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2007 թ. մայիսին այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար պարոն Տարո Ասոյի նախաձեռնությամբ, որի նպատակն էր պարգևատրել մանգա ստեղծագործողներին, ովքեր նպաստում էին մանգայի մշակույթի տարածմանը արտերկրում և մանգայի միջոցով միջազգային մշակութային փոխանակումներին: Այդ ժամանակվանից մրցանակաբաշխությունը անցկացվել է ամեն տարի:
   Ներկայացված դիմումներից լավագույնին տրվելու է ոսկե մրցանակ։ Բացի այդ՝ ևս 3 գերազանց դիմումներ կպարգևատրվեն արծաթե մրցանակով: Ճապոնական հիմնադրամը պարգևատրվածներին կհրավիրի Ճապոնիա մասնակցելու պարգևատրման արարողությանը: Ճապոնիայում գտնվելու ընթացքում (ընդհանուր առմամբ 10 օր) նրանք հնարավորություն կունենան նաև ճապոնական Մանգա ստեղծագործողների հետ փոխանակվել գաղափարներով, այցելել հրատարակչական ընկերություններ եւ կատարել էքսկուրսիա տեսարժան վայրերով: