Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Տեղի է ունեցել Արագածոտն մարզի Աննա և Արմենակ Թադևոսյանների անվան բժշկական կենտրոնի “Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության պայմանագրի ստորագրման արարողությունը

  Մարտի 23-ին Աննա և Արմենակ Թադևոսյանների անվան բժշկական կենտրոնում “Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողություն, որի նպատակն է այդ կենտրոնում վերականգնողական և խնամքի ծառայության բարելավումը: Այդ արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Տագուչին, իսկ հայկական կողմից՝ նշված բժշկական կենտրոնի տնօրեն պարոն Զավեն Կոլոյանը:

  Այս “Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության ծրագրի նպատակն է այդ բժշկական կենտրոնում անապահով խավի ներկայացուցիչներին, այդ թվում՝ երեխաներին, արդյունավետ վերականգնողական ծառայություն մատուցելու համար երեխաներին ապահովել համապատասխան վերականգնողական համակարգով և սարքավորումներով, որի շնորհիվ տարեկան մոտ 200 անապահով խավի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հաշմանդամ երեխաները, կկարողանան ավելի արդյունավետ վերականգնողական բուժում և ինքնուրույն ապրելու ունակություն ստանալ:
 
※“Grassroots” մարդկային անվտանգության դրամաշնորհային օգնության ծրագրի մասին

 

Դեսպան Տագուչին և բժշկական կենտրոնի տնօրեն Կոլոյանը ստորագրում են