Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

2018թ. Ճապոնիայի կառավարության (MEXT) կրթաթոշակի – «Ուսանող-հետազոտողներ» – համար դիմումների ընդունելությունը բաց է

Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը (MEXT) կրթաթոշակներ է առաջարկում միջազգային ուսանողներին, ովքեր ցանկանում են սովորել ճապոնական համալսարաններում որպես ուսանող-հետազոտողներ 2018թ. Ճապոնիայի կառավարության (MEXT) կրթաթոշակի շրջանակներում։
 
Խնդրում ենք ուշադիր կարդալ ուղեցույցները, լրացնել դիմում-հայտերը և ներկայացնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն մինչև վերջնաժամկետի ավարտը։ Թերի դիմումները չեն ընդունվում։
 
    Դիմելու վերջնաժամկետ՝ 16 հունիսի 2017թ. (ուրբ)
    Փաստաթղթերի դիտարկման արդյունքների մասին ծանուցում՝ 21 հունիսի 2017թ. (չրք)
    Գրավոր քննություն և հարցազրույց 25 հունիսի 2017 (կիր) ժամը 10-ից սկսած՝ Ճապոնիայի դեսպանատանը։
       Թեկնածուների թվաքանակից կախված՝ հարցազրույցը կարող է անցկացվել ավելի ուշ ամսաթվի։
 

  Դիմումների ուղեցույցեր և ներկայացնելու ձևեր

     ・Դիմելու ուղեցույց (ճապոներեն)
     ・Դիմելու ուղեցույց (անգլերեն)
     ・Դիմումի ձև
     ・Ընդգրկման նախապատվության դիմումի ձև
     ・Ուսումնասիրության ոլորտի և ուսումնական ծրագրի սահմանված ձև
     ・Բժշկական տեղեկանք
     ・Երաշխավորագիր (օրինակելի ձև)