Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

2018թ. Ճապոնիայի կառավարության (MEXT) կրթաթոշակի – «Բակալավրիատի ուսանողներ» – համար դիմումների ընդունելությունը բաց է

  Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը (MEXT) կրթաթոշակներ է առաջարկում միջազգային ուսանողներին, ովքեր ցանկանում են սովորել ճապոնական համալսարաններում որպես բակալավրիատի ուսանողներ 2018թ. Ճապոնիայի կառավարության (MEXT) կրթաթոշակի շրջանակներում։
 
  Խնդրում ենք ուշադիր կարդալ ուղեցույցները, լրացնել դիմում-հայտերը և ներկայացնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն մինչև վերջնաժամկետի ավարտը։ Թերի դիմումները չեն ընդունվում։
 
    Դիմելու վերջնաժամկետ՝ 16 հունիսի 2017թ. (ուրբ)
    Փաստաթղթերի դիտարկման արդյունքների մասին ծանուցում՝ 21 հունիսի 2017թ. (չրք)
    Գրավոր քննություն և հարցազրույց 25 հունիսի 2017 (կիր) ժամը 10-ից սկսած՝ Ճապոնիայի դեսպանատանը
      Թեկնածուների թվաքանակից կախված՝ հարցազրույցը կարող է անցկացվել ավելի ուշ ամսաթվի

Դիմումների ուղեցույցեր և ներկայացնելու ձևեր