Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Ճապոնական հեռուստահաղորդումների (NHK վավերագրական ֆիլմերի) հեռարձակում

日本語  ▶English
 
  Ստորև ներկայացված են NHK վավերագրական ֆիլմեր, որոնց հեռարձակումը կմեկնարկի «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:
  Այս հեռուստահաղորդումների հեռարձակումը հնարավոր դարձավ Ճապոնական հիմնադրամի՝ Պանարմենիան Մեդիա Գրուպին «Ճապոնական հեռուստահաղորդումների հեռարձակումը արտերկրում» ծրագրի շրջանակներում ճապոնական հեռուստածրագրի տրամադրման շնորհիվ:
  Մենք ակնկալում ենք, որ այս վավերագրական ֆիլմերի հեռարձակումը կդառնա Հայաստանում Ճապոնիայի հանդեպ հետաքրքություն առաջացնելու լավ առիթ: Բաց մի թողեք:
 
«Մեքենաներ»
Մայիսի 25-ին (Հնգ) ժամը՝ 17:35-ին~
進化するエコカー~日本の自動車メーカーの挑戦~Մեքենաները դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Այսօր աշհարհում կա մոտ 10 միլիարդ տրանսպորտային միջոց: Ածխածնի երկօքսիդի և այլ գազերի արտանետումները դարձել են լուրջ բնապահպանական խնդիր: Այդ խնդիրը մեղմելու համար աճում է էկո-մեքենաների արտադրությունը: Այս հեռուստահաղորդումը պատմում է էլեկտրական և հիբրիդ ավտոմեքենաների, ինչպես նաև վառելիքային մարտկոցներով աշխատող մեքենաների արտադրությունում Ճապոնիայի առաջընթացի մասին:
 



«Ապագային ընդառաջ»
Այս գիտահանրամատչելի հեռուստահաղորդումը պատմում է Ճապոնական առաջադեմ գիտության և տեխնիկայի գաղափարների վերափոխման և առևտրայնացման փորձի մասին:

Մաս 1-ին «Ապագայի էկո մեքենաները» 
  Մայիսի 26-ին (Ուրբ) ժամը՝ 17:35-ին~
  
1. 磁石が変えるエコカーの未来
Որպես էկո-մեքենաներ՝ ուշադրություն են գրավում էլեկտրական և հիբրիդ մեքենաները: Այդ տրանսպորտային միջոցների բարձրորակ շարժիչները կառուցված են հզոր մագնիսներից: Կարևորագույն դեր են խաղում նաև հազվագյուտ մետաղները, որոնցից պատրաստում են այդ մագնիսները: Այս հաղորդումը բացահայտում է այդ ոլորտի վերջին զարգացումները:



Մաս 2-րդ «Զարգացնելով նոր Շինկանսենը»
   Հունիսի 1-ին (Հնգ) ժամը՝ 17:30-ին~

2. 速さへの挑戦 次世代新幹線
 
Այսօր կառուցվում է 320 կմ/ժ արագություն զարգացնող հաջորդ սերնդի շինքանսեն գնացքը: Այս հաղորդումը բացահայտում է այդ նոր գնացքների անկրկնելի պատմությունը, այդ թվում՝ նրանց քաշի նվազեցման և աղմուկի վերահսկողության մարտահրավերները: 
 




Մաս 3-րդ «Օրիգամիի նոր հնարավորությունները»
  Հունիսի 2-ին (Ուրբ) ժամը՝ 17:30-ին~
3. 先端技術も注目 折り紙のワザ
Ներկայումս օրիգամիի մեջ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ: Այս հաղորդումը ցուցադրում է այն հնարավորություները, որոնք առաջարկում է ճապոնական ավանդական թուղթ ծալելու արվեստը, օրինակ՝ կիրառելով օրիգամիի սկզբունքները ավտոպահեստամասերը նախագծելիս, որոնք արդյունավետ կլանում են բախման էներգիան: