Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Անցկացվում է ճապոնա-հայկական ներդրումային համաձայնագրի բանակցությունների առաջին հանդիպումը

1. Երեք օր՝ օգոստոսի 3-ին, 4-ին և 7-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի է ունենալու ճապոնա-հայկական ներդրումային համաձայնագրի բանակցությունների առաջին հանդիպումը:

2. Այս հանդիպմանը ճապոնական կողմից մասնակցելու են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական հարաբերությունների բյուրոյի տնտեսական համագործակցության բաժնի ԱԱՀ/ՏՀՀ ավագ փոխնագահ տիկին Սատոկո Տոկուն պետական պաշտոնյաների հետ, իսկ հայկական կողմից՝ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար պարոն Հովհաննես Ազիզյանը պետական ներկայացուցիչների հետ:

3. Երկու կողմերը մտադիր են հանդիպումների ընթացքում արագ ավարտին հասցնել ներդրումային համաձայնագրի բանակցությունները:
 
(ծանոթագրություն)
Այս տարի հունիսին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական փոխնախարար պարոն Տակիսավա Մոտոմեն այցելել է Հայաստան և հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ժամանակ պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել սկիզբ դնել երկկողմ ներդրումային պայմանագրի բանակցություններին, ինչպես նաև շարունակել ամրապնդել տնտեսական փոխհարաբերությունները երկու երկրների միջև, ինչը հանգեցրել է այսօրվա բանակցությունների  անցկացմանը: