Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Վիզայի պահանջների պարզեցումը Հայաստանի քաղաքացիների համար

1. Հունիսի 28-ից 29-ը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական փոխնախարար պարոն Տակիսավա Մոտոմեն Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (սովորական անձնագրեր ունեցողների) համար կարճաժամկետ վիզայի պահանջների պարզեցման մասին, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից սկսած ներկայացված դիմումների համար:

2. Հատուկ միջոցառումներն են `
(1) Ընդլայնել բազմակի մուտքի կարճաժամկետ վիզաների համար գործարար նպատակներով դիմողների, ինչպես նաև մշակութային գործիչների եւ մտավորականների շրջանակը, ընդ որում՝ վիզաների վավերականության ժամկետը կերկարացվի առավելագույնը 3 տարուց մինչեւ 5 տարի:
(2) Երաշխավորի նամակը չի պահանջվելու կարճաժամկետ վիզաների դիմորդների համար, եթե նրանք ինքնուրույն են ֆինանսավորում իրենց ճանապարհորդությունը Ճապոնիա:

3. Ակնկալվում է, որ վիզայի պահանջների վերոնշյալ պարզեցումը հետագայում կնպաստի Հայաստանի հետ այցելուների փոխանակման զարգացմանը, ներառյալ՝ զբոսաշրջիկների և գործարարների համար հարմարավետության բարելավմանը, ինչպես նաև Ճապոնիայի այցելուների թվի ավելացմանը:

Նշում. Մանրամասն տեղեկատվություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթերի մասին, կտրամադրվի Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում: