Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելու է «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական ճանապարհորդող ցուցահանդես

  • Sake bottle Kawatsura, Yuzawa, Akita Prefecture
  • The Cave of Lion from the series Ryurisho hangakan 1953
  • Kyutaro Ogura Kokeshi doll (Kijiyama style) Yuzawa, Akita Prefecture
2017թ. սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 8-ը Ճապոնական հիմնադրամը հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ կանցկացնի «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական ճանապարհորդող ցուցահանդես։

Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ Տոհոկուի ժառանգության արվեստի և արհեստների տարբերակիչ գրավչությունը: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են տարբեր ժանրերի աշխատանքներ, ինչպիսիք են կերամիկական, լաքապատման, տեքստիլային, մետաղագործության, փայտի և բամբուկի արհեստի և այլ աշխատանքներ, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին վայելել Տոհոկուի ավանդույթների բազմազան և նրբագեղ աշխարհը: 2012 թ.-ից ի վեր Ճապոնական «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական ճանապարհորդող ցուցահանդեսը անցկացվել է 19 երկրների 32 վայրերում, և Հայաստանը լինելու է 20-րդ երկիրը:


Տևողությունը՝ 2017թ. սեպտեմբերի 7-ից (հինգշաբթի) մինչև հոկտեմբերի 8-ը (կիրակի)
Վայրը՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղածագործության կենտրոն
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան փող., 64 շենք
Ժամը՝ երեքշաբթիից շաբաթ, ժամը 11:00-ից 17:00
կիրակի օրը՝ ժամը 11:00-ից 16:00
երկուշաբթի՝ ոչ աշխատանքային:

Թանգարանի մուտքի վճարը 700 դրամ է, իսկ այս ցուցահանդեսի համար լրացուցիչ վճար չի գանձվում։

*Սեպտեմբերի 7-ին մուտքը՝ միայն հրավիրված անձանց համար: Ցուցահանդեսը հանրությանը հասանելի կլինի սեպտեմբերի 8-ից:

Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք ներկա գտնվել այս ցուցահանդեսին:

Կազմակերպիչներ՝ Ճապոնական հիմնադրամ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն, ՀՀ-ի մշակույթի նախարարություն, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղածագործության կենտրոն