Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

2017 թ-ին Հայաստանում երկրորդ անգամ ճապոներեն լեզի թեստի (JLPT) հանձնում

2017 թվականի դեկտեմբերի 3-ին (կիրակի) Երևանում երկրորդ անգամ տեղի կունենա "Ճապոներեն լեզվի հմտությունների թեստ (JLPT)":
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել քննությանը՝ հետևեք ստորև բերված կանոններին:


1.  Քննության օրը
          2017 թվականի դեկտեմբերի 3 (կիրակի)

2. Քննության անցկացման վայրը
          Երևան

3. Դիմում-հայտերի ընդունման վայրը և ժամկետը՝
         а. Վայրը՝ Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Հայ-Ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «Իրոհա»,  Հայ-Ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն «Հիկարի»:

         b. Ժմակետը՝  մինչև սեպտեմբերի 20-ը  (չորեքշաբթի), երկուշաբթիից-ուրբաթ (Հայ-Ռուսական համալսարանը, Իրոհա կենտրոնը և Հիկարի կենտրոնը ընդունում են հայտերը երկուշաբթիից-շաբաթ)

4. Թեստի համար սահմանված վճարներն են՝ 
          Քննության վճարը ընդունվում է միայն ՀՀ դրամով (բանկային փոխանցումով՝ Ինեկոբանկ 2050022437851001: Վճարի նպատակ տողում նշել՝ վճարում JLPT թեստի համար (անուն ազգանուն) կողմից):

               N1 : 15,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
               N2 : 13,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
               N3 : 10,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
               N4 :  5,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
               N5 :  3,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար

Վճարման կտրոնը ներկայացնել դիմում-հայտերի ընդունման վայր:


Հայտերի ընդունման ընթացակարգը՝
Քայլ 1 
(օգոստոսի 20 - սեպտեմբերի 20)
Նշված հաշվեհամարին փոխանցում եք համապատասխան գումարը: Վճարի նպատակ տողում անպայման նշեք՝  վճարում 
JLPT թեստի համար (անուն ազգանուն) կողմից

Քայլ 2 (սեպտեմբերի 1 - սեպտեմբերի 20)
Դիմում-հայտերի ընդունման վայրերից մեկում ներկայացնում եք վճարման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ և լրացնում եք դիմում-հայտը

Քայլ 3 (նոյեմբերի կես
)
Դիմում-հայտի հիման վրա կստանաք քննության վաուչերը, որը անպայման պետք է ներկայացնեք քննության օրը

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 268 168