Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Հոկտեմբերի 19-ից (հնգ) 23-ը (երկ) անցկացվել է Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը

  2017 թ. հոկտեմբերի 19-ից 23-ը Երևան, Էջմիածին և Գյումրի քաղաքներում Ճապոնական հիմնադրամի և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի աջակցությամբ անցկացվել է Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը:
Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում, բացման արարողության ժամանակ դեսպան Տագուչին և «Հիկարի» կենտրոնի տնօրեն տիկին Փիլիպոսյանը հանդես եկան ողջույնի խոսքով, իսկ ՙՙԱրար՚՚ երգչախումբը կատարեց ցուցադրվող ֆիլմերից մեկի «Նամակ» թեմատիկ երգը:

ք. Երևան, Մոսկվա կինոթատրոն
 
    
             «Արար» երգչախմբի ելույթը           Հյուրերով լի դահլիճը

ք. Էջմիածին
 
        
  Դեսպան Տագուչիի ողջույնի խոսքը               Քաղաքապետ Գրիգորյանի ողջույնի խոսքը                    Դահլիճը ք. Էջմիածինում

   Այս կինոփառատոնին, որը անցկացվեց 3 քաղաքների 4 դահլիճներում, ցուցադրվեց 7 ֆիլմ: Ֆիլմերը դիտելու համար եկել էր մոտ 1000 մարդ: Ամեն ֆիլմի ցուցադրությունից հետո հնչում էին բուռն ծափահարություններ և բարձր գնահատականներ: Սա հիանալի հնարավորություն էր հայ ժողովրդին ներկայացնել Ճապոնիան և ճապոնական մշակույթը: