Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Հոկտեմբերի 25-ին (Չրք) և 26-ին (Հնգ) Ծանոացում Ճապոնիայի հետ Գորիս քաղաքի թիվ 3 և Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցներում

       2017 թվականի հոկտեմբերի 25-ին (Չրք) և 26-ին (Հնգ) Գորիս քաղաքի թիվ 3 և Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցներում մենք ներկայացրեցինք Ճապոնիան:
Համագործակցելով դեսպանության աշխատակիցների հետ, հիմնվելով իրական փորձի վրա Ճապոնիան ներկայացնում էր նաև Մարինա Մարտիրոսյանը, ով Ճապոնիայի կառավարության կրթաթոշակային ծրագրով 1 տարի սովորել է Ճապոնիայի համալսարանում: Երկու դպրոցներում էլ դահլիճները լի էին մեծ հետաքրքրություն ցուցաբերող աշակերտներով, ովքեր նորովի բացահայտեցին Ճապոնիան: Ներկայացնելով ավանդական մշակույթը, ցուցադրվեց օրիգամի արվեստը, ինչպես նաև հայերենով ներկայացվեց թղթից կռունկներ պատրաստելու մեթոդը:

 
                             
                                                    Դեսպանի ողջույնի խոսքը Գորիսում                                   Դեսպանության աշխատակիցները
                                                                                                                                        ներկայացնում են Ճապոնիան Գորիսի դպրոցում

 
                                  
                                 Մեծ հետաքրքրությամբ լսող աշակերտները (ք. Գորիս)        Աշակերտների կողմից կարատեի ցուցադրություն

                                                                                    
                                                                        Մարինա Մարտիրոսյանը ներկայացնում է Ճապոնիան

 
                        
                                            Դեսպանության աշխատակիցները                                        Հարցեր աշակերտների կողմից (ք. Կապան)
                                  ներկայացնում են Ճապոնիան Կապանի դպրոցում                   
                        
                                           Աշակերտները փորձում են կատականայով                    Մարինա Մարտիրոսյանը ներկայացնում է 
                                                գրել իրենց անունները (ք. Կապան)                                           Ճապոնիան (ք. Կապան)
 
 
       Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել այս միջոցառումը, մասնավորապես՝ Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի և Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշխատակիցներին, ինչպես նաև Մարինա Մարտիրոսյանին՝ Ճապոնիան ներկայացնելու գործում իր աջակցության համար: