Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Սեպտեմբերի 26-ին կայանալիք «Noh» թատրոնի ներկայացման մասին տեղեկատվություն

A picture is displayed.

Այստեղ սեղմելով կարող եք մեծացնել պաստառը
 
Սեպտեմբերի 26-ին (երկուշաբթի), Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա  ճապոնական ազգային «Noh» թատրոնի՝  ներկայացում:
Այս անգամ կներկայացվի «Noh»-ի և Ֆլամենկոյի համակցություն, որն իրենից ներկայացնում է արևելյան և արևմտյան մշակույթների միաձուլում:
Նախատեսվում է նաև «Noh» երաժշտություն, բեմական հագուստի օգտագործման առանձնահատկությունների ցուցադրում, ինչպես նաև ասմունք՝ ճապոնական «Բիվա» քառալար կիթառի նվագակցությամբ : 
 
                             Օր՝ Սեպետեմբերի  26 (երկուշաբթի) 19:00-20:45
                             Վայր՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
                             Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովա փող., 4 շ.
 
Մուտքն ազատ է: Տոմսերը անվճար են և հասանելի են Տիկնիկային թատրոնի տոմսարկղում , սակայն ցանկալի է հնարավորինս շուտ ձեռք բերել դրանք: Մենք սպասում ենք բոլոր ցանկացողներին:


Կազմակերպիչ՝
         ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն

Համակազմակերպիչներ՝
         «ՀԱՅ ՖԵՍՏ» Միջազգային թատերական փառատոն 
          Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

 Հովանավոր՝
         «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ