Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Սեպտեմբերի 21-ին (չորեքշաբթի), տեղի ունեցավ «Երկրները մեկ հարկի տակ» միջոցառումը

  Սեպտեմբերի 21-ին (չորեքշաբթի), Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Կարապի լճում տեղի ունեցավ  «Երկրները մեկ հարկի տակ» միջոցառումը, որին մասնակցեցին «Հիկարի» կենտրոնը, «Իրոհա» կենտրոնը, Հայաստանի կարատեի ֆեդերացիան, Հայաստանի Այկիդոյի ասոցիացիան: Միջոցառումը լավ հնարավորություն էր, որպեսզի մարդիկ ավելի մոտիկից ծանոթանան Ճապոնիայի մշակույթին:

 
     
                                                ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և                          Ճապոնիային վերաբերող          
                                                     լիազոր դեսպան Ն.Գ. պարոն
                                                   Էյջի Տագուչիի բացման ողջույնի     


  «Հիկարի» Հայ-ճապոնական գիտական կրթական մշակութային կենտրոնը, պատրաստեցին օրիգամի աշխատանքներ ՝ մասնավորապես սումո մարտիկներ, այնուհետև այդ սումոյի մարտիկներով մրցեցին միմյանց հետ, ինչպես նաև խաղացին կենդամա, այդպիսով իսկ ծանոթացրեցին մասնակիցներին ճապոնական ավանդական խաղերի հետ:
 
     
Օրիգամի                      Թղթե սումո

  «Միզուհիկի» արվեստով նույնպես շատ մարդիկ էին հետաքրքված և անհամբերությամբ սպասում էին «Ավաջի հանգույցներ»-ի պատրաստման ցուցադրմանը: Փայտիկների օգտագործման հմտությունների ցուցադրման ժամանակ բազմաթիվ մարդիկ այցելեցին, որոնց բացատրեցին փայտիկների ճիշտ գործածության ձևերը: Բացի այդ բոլորին հնարավորություն ընձեռնվեց փայտիկներով համտեսել համեղ օկոնոմիյակին:
 
     
Միզուհիկի արվեստ, «Ավաջի հանգույցներ»-ի               Օկոնոմիյակիի hամտեսում ՝

  «ԻՐՈՀԱ» Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնը անցակացրեց յուկատայի և գեղագրության ցուցադրություն: Նկարում կարելի է տեսնել, որքան ուրախ են յուկատա կրող մարդիկ: Գեղագրության ժամանակ անկյունում վրձինի օգնությամբ հնարավոր էր գրել ձեր անունը կատականայով: Բազմաթիվ մարդիկ խնդրեցին, որպեսզի իրենց կամ իրենց ընտանիքի անդամների անունները գրենք կատականայով: