Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 17-ը 11-րդ անգամ տեղի ունեցավ Ճապոնական ֆիլմերի փառատոնը:

 
  2016 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 17-ը Երևանում, Վանաձորում և Էջմիածնում Ճապոնիա հիմնադրամի, Ջեյ Թի Այ ընկերության, և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի աջակցությամբ 11-րդ անգամ տեղի ունեցավ Ճապոնական ֆիլմերի փառատոնը: Երևանում բացման արարողության ժամանակ իրենց ողջույնի խոսքն ասացին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Էյջի Տագուչին և մշակույթի նախարար պրն. Արմեն Ամիրյանը։ Ելույթով հանդես եկավ նաև հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի տնօրեն տկն. Կարինե Փիլիպոսյանը:
 
    
                                              Մշակույթի նախարարի՝ պրն. Ամիրյանի                   Անցկացման վայրը (ք. Երևան)
                                                     ողջույնի խոսքը   

 
Էջմիածնում և առաջին անգամ Վանաձորում անցկացվեց Ճապոնական ֆիլմերի փառատոնը:
 
    
                      ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և                             Անցկացման վայրը(Վանաձոր)
                                                   լիազոր դեսպան պրն. Էյջի Տագուչիի     
 
    
                        Ք.Էջմիածնի քաղաքապետի՝                                   Անցկացման վայրը (ք. էջմիածին)
                                                 պրն. Գրիգորյանի ողջույնի խոսքը                     

Այս անգամ 3 քաղաքներում ցուցադրվել է 8 ֆիլմ։ ֆիլմերը դիտելու համար եկել էին մոտ 1300 մարդ: Ֆիլմերը հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ խանդավառությամբ։ Սա հիանալի հնարավորություն էր հայ ժողովրդին ծանոթացնել Ճապոնիան և ճապոնական մշակույթը: