Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

11/10(հնգ)Ներկայացնելով Ճապոնիան Սպիտակ քաղաքի թիվ 3 դպրոցում

  2016թ. նոյեմբերի 10֊-ին, մենք ներկայացրինք Ճապոնիան Սպիտակ քաղաքի թիվ 3 դպրոցում։ Դեսպանության աշխատակիցներից բացի՝ Ճապոնիայի մասին տեղեկություններ տրամադրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից Մոնիկա Սիմոնյանը, ով ժամանակին աշխատել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում։ Երեխաները մեծ հետաքրքրվածություն էին ցուցաբերում պատմածի հանդեպ, լսում էին մեծ խանդավառությամբ՝ ընթացքում բազմաթիվ հարցեր ուղղելով։
Ավելին, բոլորին ուրախացրեց «Hello! JAPAN» բրոշյուրը, և հատկապես, որ այն դեսպանության կողմից հրատարակվել էր հայերենով։ Դա Ճապոնիայի մասին տեղի լեզվով հրապարակված առաջին նյութն է։ 


 
       
Դեսպանության աշխատակիցըи             Դեսպանության աշխատակիցը
ներկայացնում է Ճապոնիան 1                                        ներկայացնում է Ճապոնիան 2

       
                               ՀՀ ԱԳՆ աշխատակից տիկին                                                  Երեխաները լսում են
                                                      Մոնիկան ներկայացնում է 
            

  Բացի այդ՝ «Բուդոշին» մարտարվեստի ֆեդերացիայի անդամները ցուցադրեցին կարատեի իրենց վարպետությունը։ Ոգևորված երեխաները մեծ ուրախությամբ դիտում էին կարատե մոտ հեռավորությունից։ 
 
       
Կարատեի ցուցադրություն                                        Երջանիկ հանդիսատեսները

 
  Իբրև ավանդական արվեստ՝ մենք ներկայացրինք օրիգամին և կենդաման։ Երեխաներին հատկապես զարմացրեց թղթի մեկ թերթից պատրաստված կռունկը։