Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

2019թ. Ճապոնիայի կառավարության (MEXT) կրթաթոշակի – «Ուսանող-հետազոտողներ» – համար դիմումների ընդունելությունը բաց է

2019թ. Ճապոնիայի կառավարության (Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարություն, MEXT) «Ուսանող-հետազոտողներ» կրթաթոշակի համար  դիմուների ընդունելությունը բաց է: 
Խնդրում ենք ուշադիր կարդալ դիմելու ուղեցույցը, լրացնել դիմումների ձևերը և ներկայացնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն մինչև վերջնաժամկետի ավարտը: Թերի դիմումներով դիմորդները չեն կարող հանձնել քննություն:

   http://www.studyjapan.go.jp/jp/smap_stopj-applications_research.html

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15 հունիսի, 2018թ. (ուրբաթ)
Փաստաթղթերի դիտարկման արդյունքների հայտնում՝ 20 հունիսի, 2018թ. (չորեքշաբթի)
Գրավոր քննություն և հարցազրույց՝ 24 հունիսի, 2018թ. (կիրակի), ժամը 10:00-ից սկսած, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը
Դիմորդների թվից կախված՝ հարցազրույցը կարող է անցկացվել ավելի ուշ