Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն: Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող Մարդկային անվտանգության ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության ծրագրերի խորհրդատու
Պաշտոնի տեսակ: Արտաքին խորհրդատու
Պաշտոնի տևողություն: Մայիս 2019թ. – մարտ 2020թ. (մինչև 3 տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ՝ համաձայն դեսպանատան հետ պայմանգրի)
Աշխատանքի սկիզբ: Մայիս, 2019թ.
Ամսական աշխատավարձ: շուրջ 200,000 – 300,000 ՀՀ դրամ

 
Պարտականություններ՝
  • Հաղորդակցություն/խորհրդատվություն հայտատու կազմակերպությունների հետ
  • Դրամաշնորհային դիմումների նախնական ուսումնասիրում, հարկ եղած դեպքում լրացուցիչ փաստաթղթերի հավաքագրում
  • Այցելություններ դրամաշնորհ տրամադրած վայրեր (ներառյալ Հայաստանի համապատասխան շրջաններ)
  • Ծրագրի հետ կապված արարողությունների և միջոցառումների կազմակերպում
  • Պատասխանել դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ հարցումներին
  • Նախկինում իրականացված դրամաշնորհային ծրագրի մոնիտորինգ
  • Հարկ եղած դեպքում լրացուցիչ այլ հարցերում աջակցություն

    Պահանջներ՝*
  • Ֆիզիկապես և հոգեպես առողջ անձ
  • Աշխատանքի և բնակության իրավունք Հայաստանի Հանրապետությունում
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
  • Հաղորդակցման լավ հմտություններ
  • Համակարգչային գրագիտություն
     
    * Առնվազն երկու տարվա փորձը ցանկացած միջազգային դոնոր կազմակերպությունում կդիտվի որպես առավելություն:
     
    Ինչպես դիմել՝
  • Հետաքրքրված անձիք պետք է ուղարկեն լուսանկարով համապատասխան դիմումի ձևը դեսպանատան էլեկտրոնային փոստի հասցեով (embjp@yv.mofa.go.jp ): (վերջնաժամկետ`20-03-2019թ.)
  • Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, դիմորդները կհրավիրվեն գրավոր քննություն հանձնելու (թարգմանություններ` հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն):
  • Գրավոր քննությունը հաջողությամբ հանձնած թեկնածուները կհրավիրվեն դեսպանություն հարցազրույցի:
Նշում՝ դիտարկվելու են միայն անգլերեն դիմումները: