Ճապոնիայի կառավարության (MEXT) 2023թ.-ի «Բակալավրիատի ուսանողներ» կրթաթոշակի համար դիմումների ընդունումը բաց է

2022/5/11
Ճապոնիայի կառավարության (Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարություն, MEXT) 2023թ.-ի «Բակալավրիատի ուսանողներ» կրթաթոշակի համար դիմումների ընդունումը բաց է:

Խնդրում ենք ուշադիր կարդալ դիմելու ուղեցույցը, լրացնել դիմումների ձևերը և ներկայացնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն մինչև վերջնաժամկետի ավարտը: Հայաստանի Հանրապետությունից դիմորդներին փաստաթղթերը ներկայացնելու փուլում անհրաժեշտ չէ ներկայացնել առողջության վկայական (Health Certificate): Փաստաթղթերի զննումը հաջողությամբ անցած դիմորդնորը պարտավոր են ներկայացնել առողջության վկայականը մինչև քննության օրը։

Թերի դիմումներով դիմորդները չեն հրավիրվի քննության:

https://www.studyinjapan.go.jp/en/smap-stopj-applications-undergraduate.html

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 24 հունիսի, 2022 թ. (ուրբաթ)
Փաստաթղթերի դիտարկման արդյունքների հայտնում՝ 30 հունիսի, 2022 թ. (հինգշաբթի)
Գրավոր քննություն և հարցազրույց՝ 7 հուլիսի, 2022 թ. (հինգշաբթի),  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը

*Դիմորդների թվից կախված՝ հարցազրույցը կարող է անցկացվել ավելի ուշ