Ճապոնական 14-րդ ՄԱՆԳԱ մրցանակաբաշխություն (դիմումների ընդունում)

2020/6/18
1. Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանցկացնի Ճապոնական 14-րդ ՄԱՆԳԱ մրցանակաբաշխությունը: Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունումը բաց է:
 2. Դիմումները կընդունվեն հետևյալ կերպ.
 (1)
Դիմումների ընդունում՝ 2020 թ.-ի ապրիլի 6-ից (երկ) մինչև հուլիսի 10-ը (ուրբ)
 (2) Դիմել կարող եք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն

【Դիմելու ուղեցույց】

Դիմելու ուղեցույց (վերջին թարմացում)
Դիմումի ձև

【Կայք
http://www.manga-award.mofa.go.jp/
  
 3.
Ճապոնական ՄԱՆԳԱ մրցանակաբաշխությունը անցկացվում է  2007 թվականի մայիսից այն ժամանակվա Արտաքին գործերի նախարար պարոն Ասո Տարոյի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պարգևատրել ՄԱՆԳԱ ստեղծողներին, ովքեր նպաստում են ՄԱՆԳԱ մշակույթի տարածմանը արտերկրում և միջազգային մշակութային փոխանակումներին ՄԱՆԳԱ-ի միջոցով: Մրցանակը շնորհվում է այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի :

Լավագույն աշխատանքները կարժանան ՄԱՆԳԱ մրցանակի, այդ թվում՝ Ճապոնիա հիմնադրամի կողմից 10-օրյա ուղևորության դեպի Ճապոնիա, որտեղ հնարավորություն կունենան մտքեր փոխանակել ճապոնական ՄԱՆԳԱ ստեղծողների հետ, այցելել հրատարակչական ընկերություններ:

 4.Ժամանակացույցը հետևյալն է.
 
Դիմումների ընդունում՝ 2020 թ.-ի ապրիլի 6-ից (երկ) մինչև հուլիսի 10-ը (ուրբ)
 Արդյունքների մասին ծանուցում՝ 2020 թ.-ի դեկտեմբեր
 Մրցանակաբաշխություն՝ 2021 թ.-ի փետրվար