Լուսանկարների ցուցահանդես տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագիր

2021/10/18
2021 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Կազույա ՀԱՐԱԴԱՆ մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող լուսանկարչական ցուցահանդեսին, որն անցկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Պարոն Հարադայից բացի շուրջ 50 մարդ մասնակցեց ցուցահանդեսին, այդ թվում նախարարի առաջին տեղակալ պարոն Փամբուխչյանը, Փրկարար ծառայության տնօրեն պարոն Գասպարյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար տիկին Բաղդասարյանը, ինչպես նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և ծրագրի խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը փոխնախարար Փամբուխչյանը և պարոն Հարադան իրենց ելույթներում ողջունեցին այն փաստը, որ այս ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 13-ին՝ աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը և հույս հայտնեցին, որ լրագրողների կողմից աղետների ռիսկի նվազեցման նպատակով հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործունեությունը Հայաստանում ավելի կամրապնդվի: ԶԼՄ-ների քարոզարշավին մասնակցած 11 լրագրողներին հավաստագրերի հանձնման արարողությունից հետո հայտարարվեցին 5 մրցանակակիրներ, որոնցից յուրաքանչյուրին հանձնվեց մրցանակ:
 ☆group photo2.jpg
 ☆talks between deputy Minister and Harada-san.jpg
☆Harada-san's speech.jpg
☆Award of Minister.jpg