Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Դեսպանի ողջույնի խոսքը

Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադա

A picture is displayed.

    

Իմ անունն է Ջուն Յամադա: Ես ժամանել եմ Երևան մայիսի 27-ին՝ իբրև Ճապոնիայի դեսպան: Այս գեղեցիկ երկիր իմ վերջին այցից անցել է 22 տարի, բայց այս տարիների ընթացքում ես հիացել եմ նրա հնագույն պատմությամբ և հայկական մշակույթի նրբագեղությամբ, որոնք ձևավորում են այստեղի ժողովրդի ինքնությունն ու հպարտությունը: Ինձ համար մեծ պատիվ և իրական բախտ է ունենալ երկու երկրները կրկին միմյանց հետ կապելու հնարավորություն:
 
     Անցյալ տարի լրացավ Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ճապոնիայի դեսպանությունը ավելի քան 3 տարի գործում է Երևանում, և լավ հեռանկարներ կան Ճապոնիա-Հայաստան ներդրումային համաձայնագրի հնարավորինս արագ ուժի մեջ մտնելու համար: Իսկապես, մեր երկկողմ հարաբերությունները քվանտային թռիչք գրանցելու եզրին են:  
 
     Հայ և ճապոնացի ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, բայց ես կարծում եմ, որ համառության և կամքի շնորհիվ ոչնչից նոր բան ստեղծելու կարողությունը՝ հույսը չդնելով արտաքին ռեսուրսների վրա, մարմնավորում է դրանցից ամենաորոշիչը, որը համընդհանուր կարևորություն ունի երկու երկրների սահմաններից դուրս: 
 
     Այսօր աշխարհն արագորեն փոքրանում է տեխնոլոգիաների տեկտոնիկ առաջընթացի շնորհիվ, որում հայերը լավագույնս դրսևորում են իրենց տաղանդը: Սա նշանակում է, որ մոլորակի բոլոր երկրներն ու ժողովուրդները դառնալու են «անմիջական հարևաններ»: Կանխատեսելով նման աշխարհի ժամանումը՝ մենք պետք է օրեցօր ջանանք դառնալ ամենաջերմ հարևաններն այդպիսի աշխարհում:
 
     Անկեղծորեն ցանկանում եմ խնդրել ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև այն ճապոնացիներին, ովքեր առնչվել են այս հիասքանչ երկրի հետ, դեսպանությանը հայտնել ձեր կարծիքներն ու խորհուրդները:  
 
 
Շնորհակալություն
 
27 մայիսի, 2018
Ջուն Յամադա


Դեսպանի կենսագրությունը