Մարտի 11-ին (Շաբ) պարոն դեսպանը ք. Սպիտակում ներկա է գտնվել Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի 6-րդ տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակման արարողությանը
2017/3/15
Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած Մեծ երկրաշարժից 6 տարի անց մարտի 11- ին Հայաստանի հյուսիսում գտնվող Սպիտակ քաղաքում Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի (խաչքարի) առջև տեղի ունեցավ զոհերի հիշատակման արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Տագուչին` կնոջ հետ, իսկ հայկական կողմից արտակարգ իրավիճակների նախարար պարոն Դավիթ Տոնոյանը, Լոռու մարզպետ պարոն Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ պարոն Գագիկ Սահակյանը, փրկարար ծառայության պետ պարոն Մուշեղ Ղազարյանը, Լոռու մարզի փրկարար ծառայության պետ պարոն Կարեն Հովհաննիսյանը, ինչպես նաև Սպիտակի քաղաքացիները և փրկարար ծառայության աշխատակիցները: Խաչքարին ծաղկեմատույցի արարողությանը մասնակցեցին մոտ 100 հոգի:
Արարողության ժամանակ Սպիտակում մատուցվել է եկեղեցական պատարագ, որից հետո դեսպան Տագուչին իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ ժողովրդին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի 6-րդ տարելիցին նվիրված արարողությանը ստացած աջակցության համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սպիտակի քաղաքացիներին ամեն տարի զոհերի հիշատակման արարողություն անցկացնելու համար և նշեց նաև Ճապոնիայի՝ Հայաստանի հետ աղետների կանխարգելման ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, քանի որ Հայաստանը նույնպես սեյսմավտանգ երկիր է: Արարողությունից հետո անցկացվեց Սպիտակ քաղաքի հրշեջ ծառայության ստուգում:
Ճապոնիայի կառավարությունը մինչ այսօր աջակցություն է ցուցաբերում Հայաստանին աղետների կանխարգելման ոլորտում, այդ թվում JICA-ի նախագծերի միջոցով: Իր հերդին հայկական կողմից Ճապոնիան ստացել է անկեղծ աջակցություն այդ թվում պատարագի մատուցում 2011թ. մարտին, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նվիրատվություններ Արևելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի ժամանակ տուժածների համար:
Բացի այդ՝ 1 տարի անց՝ 2012թ. ապրիլին JICA-ի նախագծի միջոցով Ճապոնիա այցելած արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակի մասնաճյուղի անձնակազմի նախաձեռնությամբ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կողքին կառուցվել է Արևելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակման հուշարձան: Ամեն տարի մարտի 11-ին տեղի բնակիչները անցկացնում են զոհերի ոգեկոչման արարողություն:
Հուշարձանի (խաչքարի) վրա գրված է և՛ ճապոներեն, և՛ հայերեն:

Սպիտակում մատուցվող եկեղեցական պատարագը
Դեսպան Տագուչիի և արտակարգ Դեսպան Տագուչիի խոսքը
իրավիճակների նախարար Դավիթ
Տոնոյանի ոգեկոչումը
Տոնոյանի ոգեկոչումը
Սպիտակի փրկարար ծառայության աշխատակիցներն և քաղաքացիները