Վիզա և տուրիզմ

2026/10/26

Մուտքի արտոնագրի (վիզայի) դիմումի ներկայացման կարգը


Քայլ 1․ Մուտքի արտոնագրի (վիզայի) համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում

Ճապոնիա մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է նախապես ստանան Ճապոնիայի մուտքի արտոնագիր (վիզա)։

Խնդրում ենք լրացնել ձեր մուտքի արտոնագրի տեսակին համապատասխան բոլոր պահանջվող ձևաթղթերն ու փաստաթղթերը։
 

Վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Զբոսաշրջության նպատակով մեկնելու դեպքում՝

(1) 2 Վիզայի դիմումաձև
(2) 2 լուսանկար (4.5 × 3.5 սմ)
(3) Անձնագիր
(4) Ճանապարհորդության ծախսերը հոգալու կարողությունը ապացուցող փաստաթղթեր՝
       • Բանկային քաղվածք՝ վերջին 3 ամսվա համար
       • Աշխատանքի վայրից տեղեկանք՝ պաշտոնի, աշխատանքային ստաժի և աշխատավարձի նշումով
(5) Անձնագրի պատճեն
(6) Ճանապարհորդության օրակարգը Ճապոնիայում 
(7) Թռիչքի փաստաթղթեր՝ Ճապոնիա մուտք գործելու և Ճապոնիայից մեկնելու չվերթների համարներով և ամսաթվերով։

Վիզայի այլ տեսակների համար պահանջվող փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ՝

https://www.mofa.go.jp/ca/fna/page25e_000136.html
 

Դեսպանությունը պատասխանատվություն չի կրում ճանապարհորդության չեղարկման հետևանքով առաջացած որևէ ֆինանսական կորստի համար։

Ոչ ամբողջական դիմումները հյուպատոսական բաժնի կողմից չեն ընդունվի։

«Ոչ ամբողջական դիմում» է համարվում այն դիմումը, որը թերի է կամ ոչ պատշաճ կերպով է լրացված։

※Եթե պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը բացակայում է, դիմումը չի ընդունվի։

※ Եթե դիմումի ձևաթղթում կամ ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, վիզա չի տրամադրվի՝ որպես կեղծ դիմում։
 

※ Խնդրում ենք կազմել ձեր անհատական ճանապարհորդության օրակարգը՝ հիմնվելով ձեր իրական ճանապարհորդական պլանների վրա։
 

Քայլ 2․ Ժամադրության ամրագրում և դիմումների ընդունում

Դեսպանության հյուպատոսական բաժինը հասանելի է միայն նախապես ամրագրման պարագայում։ Խնդրում ենք այցի ժամն ամրագրել էլեկտրոնային փոստով՝ այցի նախընտրելի ամսաթվից առնվազն մեկ շաբաթ առաջ։
 

Շտապ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (11) 523010։
 

(1) Ժամադրություն ամրագրելու համար խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ embjp@yv.mofa.go.jp՝ նշելով հետևյալ տեղեկությունները`
 

Նամակի թեման (E-mail subject)՝ Այցի գրանցում (անուն, ազգանուն)

【Անուն, ազգանուն】
【
Հեռախոսահամար】
【
Այցի նախընտրելի ամսաթիվը և ժամը】
【
Ճապոնիա մեկնելու նախատեսված ամսաթիվը】
 

(2) Դեսպանությունը կպատասխանի՝ ուղարկելով ամրագրումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Խնդրում ենք դեսպանատուն այցելել էլ․ նամակով հաստատված օրը և ժամին։
 

※Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանությունից հաստատող պատասխան չստանալու դեպքում, ձեր փաստաթղթերը չեն կարող ընդունվել։
 

Քայլ 3․ Անձնագրի ստացում

Որպես կանոն, վիզայի դիմումի դիտարկումը տևում է առնվազն 5 աշխատանքային օր։ Դեսպանության ոչ աշխատանքային օրերը չեն հաշվարկվում որպես աշխատանքային օրեր։
 

※Որոշ դեպքերում դիմումի դիտարկումը կարող է տևել 5 աշխատանքային օրից ավելի։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում վիզայի համար դիմել Ճապոնիա մեկնելու նախատեսված ամսաթվից առնվազն մեկ ամիս առաջ։
 

Հյուպատոսական բաժնի աշխատանքային ժամերը․

Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–13:00 և 14:00–17:00։

Ոչ աշխատանքային օրերն են շաբաթը, կիրակին, ինչպես նաև դեսպանության տոնական և հիշատակի օրերը։
 

Այլ տեղեկատվություն

1. Ճապոնիայի մուտքի արտոնագրի համար տեղեկատվության թեժ գիծ 
 

2. Աշխատանքային գրաֆիկ և կոնտակտային տեղեկատվություն

3. Վիզայի ձևակերպման և փաստաթղթերի ձևաթղթի վերաբերյալ տեղեկություն (անգլերեն)

4. Բազմակի մուտքի վիզա (վիզայից ազատված երկրների/տարածաշրջանների քաղաքացիների համար)

5. Այլազգիների համակեցության քաղաքականություն

6. “New system” for accepting highly skilled foreign professionals