Սեպտեմբերի 7-ին (հինգշաբթի) անցկացվել է Ճապոնական հիմնադրամի «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական ճանապարհորդող ցուցահանդեսի բացման արարողությունը

2017/9/8
 
     2017թ. սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Ճապոնական հիմնադրամի կողմից կազմակերպված «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական ճանապարհորդող ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս ցուցահանդեսը Ճապոնական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի համագործակցության արդյունքն է:
              Դեսպան Տագուչին, իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպման համար, նշեց, որ ձգտում է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:
              Մոտ 70 մարդ, այդ թվում՝ մշակույթի փոխնախարար տիկին Արև Սամուելյանը, արտաքին գործերի փոխնախարար պարոն Արմեն Պապիկյանը, հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ պարոն Սամվել Ֆարմանյանը խմբի 9 անդամների հետ մասնակցեցին բացման արարողությանը, որից հետո հյուրերը ուսումնասիրում էին ցուցանմուշները:

 
        
     Կենտրոնի տնօրեն պարոն       Դեսպան Տագուչիի ողջույնի     Մշակույթի փոխնախարար տիկին
                                       Հովեյանի ողջույնի խոսքը                   խոսքը                                            Սամուելյանի ողջույնի խոսքը
 

      
      Ժապավեն կտրելու արարողություն  Հյուրերը հետաքրքրությամբ ուսումնասիրում են ցուցանմուշները
 

   Այս ցուցահանդեսը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում անցկացվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Մանրամասները՝ այստեղ: Բոլորին հրավիրում ենք մեր միջոցառմանը: