Ճապոնական թմբուկի համերգ նոյեմբերի 29-30
Այստեղ սեղմելով կարող եք մեծացնել պաստառը
Նոյեմբերի 29-ին և 30-ին տեղի կունենա ճապոնական թմբուկի (վադայկո) համերգ։ Համերգը նվիրված է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
Օր և ժամ՝ նոյեմբերի 29՝ 19։00, նոյեմբերի 30՝ 18։00
Վայր՝ նոյեմբերի 29՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն (Սայաթ-Նովայի պող. 4)
նոյեմբերի 30՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Թատերական փող. 3ա շենք)
Մուտքն ազատ է։ Տոմսերը կարող եք ձեռք բերել տիկնիկային թատրոնի տոմսարկղից, խորհուրդ ենք տալիս ձեռք բերել հնարավորինս շուտ։ Բոլորին հրավիրում ենք վայելելու մեր միջոցառումը։
Կազմակերպիչներ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն, ՀՀ մշակույթի նախարարություն