Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի ստորագրումն ու փոխանակումը և Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված մամլո ասուլիս
2018/1/9
1. Սեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Դավիթ Տոնոյանը: Ստորագրման արարողությանը հայկական կողմից ներկա են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, ԱԳ նախարարի տեղակալ պարոն Շավարշ Քոչարյանը, ԱԳ նախարարի տեղակալ պարոն Աշոտ Հովակիմյանը, ԱԳ նախարարի տեղակալ պարոն Արմեն Պապիկյանը, ԱԳ նախարարի տեղակալ պարոն Ռոբերտ Հարությունյանը և Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ պարոն Արեգ Հովհաննիսյանը:
Այս համագործակցության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի մոտ 1.54 մլրդ. իեն դրամաշնորհ, որով նախատեսվում է աղետների կանխարգելման ծրագրի շրջանակներում Հայաստանի առաջնային շրջանները (Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը) ապահովել հրշեջ մեքենաներով և սարքավորումներով:
Հայաստանի համար աղետների դեմ պայքարը առաջնային խնդիրներից է, քանի որ Հայաստանում հաճախակի են տեղի ունենում բնական աղետներ, ինչը գյուղական վայրերի զարգացման համար խոչընդոտ է հանդիսանում:
Մասնավորապես շրջաններում, որտեղ հրդեհաշող աճեցման պատճառով հաճախակի են անտառային հրդեհները, կա անհարթ ճանապարհներին և քաղաքային բնակավայրերին համապատասխան հակահրդեհային սարքավորումների պակաս: Բացի այդ՝ հակահրդեհային սարքավորումների մեծ մասը մաշված է և նվազ ֆունկցիոնալությամբ, որոնք անվտանգության առումով բավականին թերի են, ինչն էլ խոչընդոտում է արագ հրդեհաշիջման աշխատանքներին և հանգեցնում վնասների մեծացմանը:
Այս համագործակցությամբ ակնկալվում է երկրի հրդեհաշիջման աշխատանքների բարելավումը, որը մեծ ներդրում է աղետների կանխարգելման ծրագրում:
2. Ստորագրման արարողությունից հետո անցկացվել է մամլո ասուլիս, որի ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան պարոն Տագուչին, արտգործնախարար պարոն Նալբանդյանը և արտակարգ իրավիճակների նախարար պարոն Տոնոյանը:
Դեսպան Տագուչին իր ելույթում անդրադարձել է ՀՀ քաղաքացիների համար Ճապոնիա մուտքի վիզայի սեպտեմբերի 1-ից գործող պարզեցված պահանջներին և Ճապոնիայի և Հայաստանի միջև ներդրումային համաձայնագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերած փաստացի պայմանավորվածությանը: Նա, կարևորելով մինչ օրս տեղի ունեցած աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցությունը, նաև ընդգծեց երկկողմանի հարաբերությունների հետ միաժամանակ երկու երկրների մարդկային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումը:
ԱԳ նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը, ինչպես նաև Ճապոնիայի և Հայաստանի միջև ներդրումային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին, կարևորեց նոր ոլորտներում հաջողությամբ համագործակցելու նպատակով երկու երկրների ջանքերի գործադրումը:
Վերջում արտակարգ իրավիճակների նախարար Տոնոյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց այս և անցյալում աղետների կանխարգելման ոլորտում Ճապոնիայի ցուցաբերած աջակցության համար:
Հղումներ՝
Հայաստանի Հանրապետությանը «Երևանի հակահրդեհային սարքավորումներով ապահովման ծրագրի» ներքո դրամաշնորհային օգնության տրամադրման համաձայնագրի փոխանակման և ստորագրման արարողության մասին
https://www.mofa.go.jp/mofaj/press/release/21/2/1187819_1092.html
Ճապոնիայի և Հայաստանի միջև ներդրումային համաձայնագրի վերաբերյալ ձեռք բերած փաստացի պայմանավորվածության մասին
https://www.mofa.go.jp/mofaj/press/release/press4_005003.html