Ճապոնիայի դեսպան Յամադան ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

2018/6/11

     Մայիսի 29-ին դեսպան Յամադան կատարեց իր  քաղաքավարության այցը արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և հանձնեց իր հավատարմագրերի պատճենը։ Հանդիպման ժամանակ դեսպան Յամադան շնորհավորեց նախարար Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և հայտնեց իր մեծ ցանկությունը ընդլայնել երկու երկրների միջև հարաբերությունները։

     Նախարար Մնացականյանը ողջունեց նորանշանակ դեսպան Ջուն Յամադային և հույս հայտնեց ընդլայնել հայ-ճապոնական հարաբերությունները քաղաքական երկխոսության,  առևտրատնտեսական համագործակցության ոլորտներում իր պաշտոնավարման ընթացքում։