Դեսպան Յամադաի հավատարմագրերի հանձնման արարողությունը

2018/6/12
     Հունիսի 5-ին նախագահի նստավայրում տեղի ունեցավ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում դեսպան Ջուն Յամադան իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Սարգսյանին: Դեսպան Յամադան իր ցանկությունն հայտնեց ընդլայնել երկու երկրների միջեւ հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր բնագավառներում Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները եւ փոխադարձ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը հետագայում եւս կնպաստի երկու երկրների միջեւ համագործակցությանը: