Դեսպան Յամադան կատարեց իր քաղաքավարության այցը արտակարգ իրավիճակների նախարար Ռոստոմյանին
2018/6/18
Հունիսի 14-ին, դեսպան Ջուն Յամադան կատարեց իր քաղաքավարության այցը ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին։ Հանդիպման ժամանակ, դեսպան Յամադան շնորհավորեց նախարար Հ. Ռոստոմյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և նշեց, որ երկու երկրների միջև բնական աղետների դեմ պայքարում կան նմանություններ, ինչպես նաև ցանկություն հայտնեց հետագա զարգացնել երկու երկրների միջև կառուցած համագործակցությունը աղետների կանխման ոլորտում: Արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանը ողջունեց դեսպան Ջ. Յամադայի նշանակումը և երկու կողմերը մտքեր փոխանակեցին անցյալ և ապագա համագործակցության շուրջ: