Դեսպան Յամադան կատարեց իր քաղաքավարության այցը Վարչապետ Փաշինյանին

2018/6/21
     Հունիսի 19-ին, դեսպան Յամադան կատարեց իր քաղաքավարության այցը Վարչապետ Փաշինյանին: Հանդիպման ընթացքում դեսպան Յամադան շնորհավորեց պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ, ինչպես նաև իր ցանկությունն արտահայտեց երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման համար: Վարչապետ Պաշինյանն ընդգծեց երկկողմ հարաբերությունների հետագա խթանման եւ խորացման անհրաժեշտությունը: Երկուստեք մտքեր փոխանակվեցին ՏՏ, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության շուրջ: