Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան կատարեց իր քաղաքավարության այցը դեսպան Յամադային

2018/7/2
     Հունիսի 29-ին, Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը կատարեցին քաղաքավարության այց դեսպան Յամադային։ Պրն. Ոսկանյանը շնորհավորեց դեսպանին և հայտնեց ՀՁՖ-ի ցանկությունը մասնակցելու 2020 թ․ Տոկիոյի Օլիմպիադային, ինչպես նաև իր ցանկությունն արտահայտեց ընդլայնելու երկու երկրների միջև սպորտի, մասնաորապես ձյուդոյի համագործակցությունը։ Անցյալ տարի Ֆեդերացիան ստացել է դեսպանության պատվոգիր` ձյուդոյի շնորհիվ երկկողմ բարեկամական հարաբերություններում նվաճումների համար: