Դեսպան Յամադան քաղաքավարության այց է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

2019/2/7
            Փետրվարի 5-ին դեսպան Յամադան կատարեց քաղաքավարության այց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով ստանձնել է սույն պաշտոնը հունվարի 14-ին։ Դեսպան Յամադան փոխանցեց Տադամորի Օշիմայի, Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի խողնակի, և Չուիչի Դատեյի, Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի խոսնակի, շնորհավորանքները։
           Դեսպան Յամադան և Արարատ Միրզոյանը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում նշել, որ այս պահին ձեւավորվում է հայ-ճապոնական պատգամավորական բարեկամական խումբը։
          Դեսպան Յամադան իր հույսն է հայտնել «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի շուտափույթ կնքման համար։