Դեսպան Յամադան մասնակցեց Ճապոնիայի 2011 թ․ մեծ երկրաշարժի 8-րդ տարելիցին

2019/3/14
     Ճապոնիայի 2011թ․ մեծ երկրաշարժի 8-րդ տարելիցի կապակցությամբ, Սպիտակ քաղաքի Ճապոնիայի երկրաշարժին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն։ 2012 թ․-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկությամբ Սպիտակ քաղաքում տեղադրվել է խաչքար՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար։  Խաչքարի տեղադրումից ի վեր Սպիտակ քաղաքում ամեն տարի անցկացվում է հիշատակի արարողություն։
     Արարողությանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Սպիտակ քաղաքի փրկարարական ծառայության պետ, փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը և բազմաթիվ քաղաքացիներ։
     Երկու կողմերը հայտնեցին իրենց վճռականությունն Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ աղետների կառավարման հետագա ամրապնդման եւ զարգացման համար: