2015 ՖՏ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» դրամաշնորհային աջակցության շրջանակներում արագ արձագանքման մեքենաների հանձնման արարողությունը

2019/3/13
     Մարտի 5-ին դեսպան Յամադայի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պրն. Ֆելիքս Ցոլակյանի ներկայությամբ տեղի ունեցավ Ճապոնիայից բերված և 2015 ՖՏ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» դրամաշնորհային աջակցության շրջանակներում Հայաստանին տրամադրված 10 արագ արձագանքման մեքենաների հանձնման արարողությունը: Այս մեքենաների լրացուցիչ սարքավորումները պատրաստվել են Միյագի պրեֆեկտուրայում՝ Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից տուժած վայրում: Ուստի, այս ծրագիրը նպաստում է երկու երկրների և շրջանների տնտեսական և սոցիալական վերականգնմանը, քանի որ այն խթանում է ոչ միայն Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացումը, այլև Ճապոնիայի՝ աղետից տուժած տարածաշրջանի վերածնունդը: Պարոն Ցոլակյանն իր երախտագիտությունը հայտնեց Ճապոնիայի կառավարությանը մինչև օրս ցուցաբերված աջակցության համար: