2019 թ․-ի դեկտեմբերի 1-ին (կիրակի) կանցկացվի "Ճապոներեն լեզվի հմտությունների թեստ (JLPT)"

2019/8/26
2019 թ․-ի դեկտեմբերի 1-ին (կիրակի) Երևանում չորրորդ անգամ կանցկացվի "Ճապոներեն լեզվի հմտությունների թեստ (JLPT)":
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել քննությանը, հետևեք ստորև բերված կանոններին․

  Դիմում-հայտերի ընդունման վայրը՝
          «Իրոհա» Հայ-Ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն,   «Հիկարի» Հայ-Ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնՀայ-Ռուսական համալսարան:

Դիմում-հայտերի ընդունման  ժամկետը
          Մինչև սեպտեմբերի 20-ը  (ուրբաթ), երկուշաբթիից-ուրբաթ (Հայ-Ռուսական համալսարանը, Իրոհա կենտրոնը և Հիկարի կենտրոնը ընդունում են հայտերը երկուշաբթիից-շաբաթ)։ Դիմում-հայտերը լրացնելու համար հարկավոր է 3։4 չափի երկու լուսանկար։

 Թեստի համար սահմանված վճարներն են՝ 
          Քննության վճարը ընդունվում է միայն ՀՀ դրամով (բանկային փոխանցումով՝ Ինեկոբանկ 2050022437851001: Վճարի նպատակ տողում նշել՝ վճարում JLPT թեստի համար (անուն ազգանուն) կողմից):

               N1 : 16,000 դրամ  (որից 15,000 թեստի, 1000 դրամ հայտի ձևաթղթի համար)
               N2 : 14,000 դրամ  (որից 13,000 թեստի, 1000 դրամ հայտի ձևաթղթի համար)
               N3 : 11,000 դրամ  (որից 10,000 թեստի, 1000 դրամ հայտի ձևաթղթի համար)
               N4 :  6,000 դրամ  (որից 5,000 թեստի, 1000 դրամ հայտի ձևաթղթի համար)
               N5 :  4,000 դրամ  (որից 3,000 թեստի, 1000 դրամ հայտի ձևաթղթի համար)

Վճարման կտրոնը ներկայացնել դիմում-հայտերի ընդունման վայր:


Հայտերի ընդունման ընթացակարգը՝
Քայլ 1 
(սեպտեմբերի 1 - սեպտեմբերի 20)
Նշված հաշվեհամարին փոխանցում եք համապատասխան գումարը: Վճարի նպատակ տողում անպայման նշեք՝  վճարում JLPT թեստի համար 
(անուն ազգանուն) կողմից

Քայլ 2 (սեպտեմբերի 1 - սեպտեմբերի 20)
Դիմում-հայտերի ընդունման վայրերից մեկում ներկայացնում եք վճարման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ և լրացնում եք դիմում-հայտը

Քայլ 3 (նոյեմբերի կես
)
Դիմում-հայտի հիման վրա կստանաք քննության վաուչերը, որը անպայման պետք է ներկայացնեք քննության օրը

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք JLPT Հայաստանում համակարգող գրասենյակ՝ 093 268 168