Հոկտեմբերի 15-ին (երք) և 16-ին (չրք) տեղի կունենա ճապոնական ավանդական շակուհաչիի (հնդկեղեգի ֆլեյտա) համերգ

2019/10/10


Պաստառն այստեղ

Հոկտեմբերի 15-ին (երք) և 16-ին (չրք) Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա ճապոնական ավանդական շակուհաչիի (հնդկեղեգի ֆլեյտա) համերգ։
 
Համերգի անցկացման վայրը և ամսաթիվը․
15․10․2019, 18:00  Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակ (Գյումրի, Գորկու 36/3)
16․10․2019, 15:00  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Երևան, Սայաթ-Նովա 1ա)
16․10․2019, 19:00  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան, Արշակունյաց պող․ 28)
 
Մուտքն ազատ է:
Խնդրում ենք գալ և միանալ մեզ:
 
Կազմակերպիչ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն
 
Աջակիցներ՝ Amen Project LLC, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ