Անհետաձգելի օգնության դրամաշնորհ` ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում առաջացած մարդասիրական ճգնաժամի

2021/2/16
1. Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում առաջացած մարդասիրական ճգնաժամի:
 
2. Օգնությունը նախատեսված է կենսական միջավայրի բարելավման համար, մասնավորապես՝  ապաստարանների վերանորոգում և բժշկական աջակցություն, ինչպես նաև օգնության տրամադրում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով:
 
3. Հայաստանում նախատեսվող օգնությունը հետևյալն է.
• 6 հիվանդանոցների բժշկական տեխնիկական ուսուցման և առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում:
• 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար:
• Հիգիենայի միջոցների և այլ օգնության պարագաների տրամադրում մոտ 2300 մարդու:
• 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում:
• Ձմռան համար օգնության պարագաների տրամադրում շուրջ 4000 մարդու:
• 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում:
• 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:
 
[Տեղեկատվություն] Միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակության չափը․
Աջակցություն ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցով՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար
Աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար
Աջակցություն ՄՄԿ-ի միջոցով՝ 0.2 միլիոն ԱՄՆ դոլար
Աջակցություն ԿԽՄԿ-ի միջոցով՝ 0.4 միլիոն ԱՄՆ դոլար