Դեսպան Յամադան քաղաքավարության այց է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Այվազյանին
2021/3/24
Մարտի 24-ին դեսպան Յամադան դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ քաղաքավարության այց է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Այվազյանին։ Հանդիպման ընթացքում նախարար Այվազյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապմդման մեջ ունեցած ավանդի համար: Դեսպան Յամադան ի պատասխան շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը աջակցության համար և երկու արտգործնախարարների և արտաքին գործերի նախարարությունների միջև երկխոսության հետագա զարգացման հույս հայտնել: