Դեսպան Յամադան քաղաքավարության այց է կատարել վարչապետ Փաշինյանին
2021/3/25
Մարտի 25-ին դեսպան Յամադան դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ քաղաքավարության այց է կատարել վարչապետ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ դեսպան Յամադայի եռամյա գործունեության արդյունքում շատ բան է ձեռք բերվել, և որ դեսպանը հեռանալուց հետո էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: Դեսպան Յամադան ի պատասխան նշել է, որ Ճապոնիայի և Հայաստանի ժողովուրդների սերտությունը մնում է անփոփոխ, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի ժողովրդավարացման համընդհանուր նշանակությունը ամբողջ աշխարհի համար և սպասվող հետագա առաջընթացը: