Դեսպան Յամադան քաղաքավարության այց է կատարել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
2021/3/28
Մարտի 28-ին դեսպան Յամադան դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ քաղաքավարության այց է կատարել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ճապոնիային՝ Առաքելական եկեղեցու մշակութային ժառանգության պահպանությանը ցուցաբերած օժանդակության, իսկ դեսպան Յամադային՝ աջակցության համար: Դեսպան Յամադան ի պատասխան իր գնահատանքն է հայտնել Հայաստանին՝ Ճապոնիային դժվարին պահերին, ինչպիսին է Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժը, աջակցելու համար, և հույս հայտնել երկու երկրների և ժողովրդի միջև էլ ավելի խորացնել հոգևոր կապը: