Դեսպան Յամադան քաղաքավարության այց է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
2021/3/29
Մարտի 29-ին դեսպան Յամադան դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ քաղաքավարության այց է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային Ճապոնիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար: Ի պատասխան, դեսպան Յամադան երկու երկրմերի միջև միջխորհրդարանական փոխանակումների հետագա աշխուժացման հույս է հայտնել։