Դեսպան Յամադան քաղաքավարության այց է կատարել նախագահ Սարգսյանին
2021/3/30
Մարտի 30-ին դեսպան Յամադան դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ քաղաքավարության այց է կատարել նախագահ Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային՝ իր պաշտոնավարման ողջ ընթացքում Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Ի պատասխան, դեսպան Յամադան ևս մեկ անգամ իր շնորհակալությունն է հայտնել նախագահ Սարգսյանին և նրա տիկնոջը՝ 2019թ․-ին Ճապոնիայի նոր կայսեր գահակալության հանդիսավոր տոնակատարությանը ներկա գտնվելու համար, և հույս հայտնել, որ երկու երկրների միջև առկա ներուժը կծաղկի և բարեկամական կապերն էլ ավելի կխորանան։