[Կարևոր] Ճապոնիա մուտք գործելիս COVID-19-ի թեստի բացասական արդյունքի պահանջ

2021/4/30
Կետեր
● Ճապոնիա մուտք գործելիս դեռևս պահանջվում է COVID-19-ի թեստի (բացասական) վկայական՝ անկախ ազգային պատկանելությունից:
● Խնդրում ենք օգտագործել Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից սահմանված ձևաչափը:


Ճապոնիա մուտք գործելիս դեռևս շարունակվում են իրականացվել սահմանային միջոցառումներ՝ անկախ ազգությունից (ներառյալ Ճապոնիայի քաղաքացիները):  Եթե ​​չեք ներկայացնում COVID-19-ի բացասական վկայական, ավիաընկերությունը կխոչընդոտի Ձեզ ինքնաթիռ բարձրանալ, իսկ նույնիսկ բարձրանալու դեպքում, տեղում կմերժվեք մուտք գործել Ճապոնիա:

Ապրիլի 29-ի դրությամբ՝ Հայաստանում կան մուտանտ վիրուսով վարակման հաստատված դեպքեր, ուստի ՀՀ-ն հանդիսանում է «երկիր, որը ենթակա է լրացուցիչ կարանտինի՝ կապված COVID-19-ի հետ»: Այնուամենայնիվ, քանի որ Հայաստանը չի հանդիսանում «երկիր/տարածաշրջան, որտեղ կորոնավիրուսի շտամի մուտանտ տարբերակը էնդեմիկ է», ներկայումս անհրաժեշտ է նախապես ձեռք բերել թեստի վկայական, սակայն Ճապոնիա մուտք գործելուց հետո հատուկ հաստատությունում 3 օր սպասելը պարտադիր չէ:

Բացի այդ, տարանցիկ երկրի միջոցով Ճապոնիա մեկնելիս (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)), եթե այդ երկիրը հանդիսանում է «երկիր/տարածաշրջան, որտեղ կորոնավիրուսի շտամի մուտանտ տարբերակը էնդեմիկ է», երկիր մուտք չգործելու և տարանցիկ գոտում սպասելու պարագայում հատուկ հաստատությունում 3 օր սպասելը պարտադիր չէ:  Սակայն Հայաստանից Ճապոնիա ժամանած անձինք պետք է ինքնամեկուսացվեն 14 օրով:

Բժշկական հաստատությունների ձևաչափով տրված վկայականներում անհրաժեշտ կետերի բացակայության պատճառով ամբողջ աշխարհում հաղորդվել են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են ինքնաաթիռ բարձրանալու խոչընդոտը կամ իմիգրացիոն ընթացակարգերի ընթացքում խնդիրների առաջացումը:  Այդ պատճառով COVID-19-ի թեստի վկայական ստանալու համար խնդրում ենք օգտագործել Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից սահմանված ձևաչափը (https://www.mofa.go.jp/ca/fna/page25e_000334.html): Բացի այդ, խնդրում ենք անպայման ստուգել վկայականի բովանդակությունը ստացման պահին, նույնիսկ եթե դրանք գրված են նշված ձևաչափի վրա:  Եղել են դեպքեր, երբ վկայականները անվան կամ այլ սխալներ են պարունակել, բացակայել է բժշկական հաստատության կնիքը, և այդ պատճառով Դուբայում չի թույլատրվել ինքնաթիռ բարձրանալ: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը բժշկական հաստատությունների հետ հաստատել է նշված ձևաչափով վկայական ստանալու հնարավորությունը (ցանկը կարող եք տեսնել ստորև բերված հղման մեջ), բայց քանի որ բժշկական հաստատություններն անծանոթ են տվյալ ձևաչափին, թյուրիմացությունից խուսափելու համար, խնդրում ենք ստուգել ձևաչափը, քանի որ հաճախ լինում են դեպքեր, երբ բովանդակությունը թերի է լինում: 
 
Եթե ​​կունենաք որոշակի կասկածներ կամ բժշկական հաստատությունը կմերժի տրամադրել նշված ձևաչափը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
 https://www.am.emb-japan.go.jp/itpr_ja/11_000001_00313.html

 
 (Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության վեբ կայք)
 
 (Կարանտինային կայանի վեբ կայք)
 
 Խնդրում ենք  նախքան Հայաստանից մեկնելը լրացնել կարանտինի հարցաթերթիկը:
 
 «Questionnaire Web» վեբ կայք՝ https://arqs-qa.followup.mhlw.go.jp
 
 «Questionnaire Web» տեղեկատվություն ՝ https://www.forth.go.jp/news/000063744.pdf

Խնդրում ենք նկատի ունենալ, որ օտարերկրացիների մուտքը Ճապոնիա արգելվում է:  Եթե ​​դուք ունեք օտարազգի քաղաքացիություն ունեցող ընտանիք և հանգամանքների բերումով անհրաժեշտ է մեկնել Ճապոնիա, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել մեզ հետ:

【Կոնտակտային տվյալներ】
 
 Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
 Հասցե ՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, Բաբայան 23/4
 Հեռախոսահամար ՝ +374 (11) 523010 (09:00-17:00, բացի ազատ օրերից)
 Ազատ օրերին և ոչ աշխատանքային ժամերին արտակարգ իրավիճակների դեպքում `+374 (41) 434145
 Էլ. Փոստ ՝ embjp@yv.mofa.go.jp