Դեսպան Ֆուկուշիմայի կողմից հավատարմագրերի պատճենի հանձնումը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին

2021/4/28
Ապրիլի 28-ին դեսպան Ֆուկուշիման ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար պարոն Այվազյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց դեսպան Ֆուկուշիմային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հույս հայտնեց: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել 2022 թվականին Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև տնտեսական, մշակութային և երիտասարդական փոխանակումների խորացման համար:
Minister of foreign affairs1
Minister of foreign affairs2