Դեսպան Ֆուկուշիման հանդիպում ունեցավ Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթի առաջին տեղի մրցանակակիր պարոն Դեգուչի Դայչիի հետ
2021/6/14
2021 թ. հունիսի 6-ից 12-ը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվեց Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը (այս տարվա դիրիժորների բաժին), որի հաղթող ճանաչվեց ճապոնացի դիրիժոր պարոն Դեգուչի Դայչին, ով դիրիժորական անվանակարգում առաջին անգամ գրավեց առաջին հորիզոնականը (նշում` 2012 թ․-ին ջութակ անվանակարգում հաղթող է ճանաչվել Տանաբե Այակոն): Հունիսի 12-ին դեսպան Ֆուկուշիման ներկա է գտնվել փակման համերգին, ինչպես նաև մրցանակաբաշխությունից հետո նախագահ Սարգսյանի կողմից կազմակերպված ընթրիքին։ Դեսպանը շնորհավորել է պարոն Դեգուչիին, ինչպես նաև խոսել կազմակերպիչների և մրցանակակիրների հետ Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտական փոխանակման ապագայի մասին:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկել է 2003 թ.-ին` 20-րդ դարի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են շուրջ 20 երկրների երիտասարդ երաժիշտներ, ներառյալ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի մասնակիցներին: Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է նախագահ Սարգսյանից և հայ ականավոր երաժիշտներից, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը և այլք: