Հանդիպում նախագահ Սարգսյանի և դեսպան Ֆուկուշիմայի միջև Տոկիոյի Օլիմպիական խաղերի կապակցությամբ Ճապոնիա կատարած այցից հետո
2021/8/3
Օգոստոսի 3-ին դեսպան Ֆուկուշիման հանդիպում ունեցավ նախագահ Սարգսյանի հետ, ով հուլիսի վերջին աշխատանքային այցով մեկնել էր Ճապոնիա՝ մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը (Այցի ընթացքում նախագահը ներկա է գտնվել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, առանձնազրույց է ունեցել Նորին Մեծություն կայսեր հետ և հանդիպում ունեցել վարչապետ Սուգայի, ինչպես նաև այլ պետական պաշտոնյաների և բիզնեսի ու մշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ)։
Հանդիպման ընթացքում դեսպան Ֆուկուշիման իր երախտագիտությունը հայտնեց նախագահ Սարգսյանին Ճապոնիա կատարած այցի համար և հայտնեց իր վստահությունը այն մասին, որ այս այցը մեծապես կնպաստի Ճապոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:
Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ճապոնական կողմին հյուրընկալության համար՝ ապագա համագործակցության հույս հայտնելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, բիզնեսը և մշակույթը` երկկողմ հարաբերությունները խթանելու համար:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի աշխատակազմ